ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ինչքա՜ն դառնացած է եղել Նժդեհի հոգին` մեր ժողովրդին նման դաժան բնութագրական տալու համար»

«Ինչքա՜ն դառնացած է եղել Նժդեհի հոգին` մեր ժողովրդին նման դաժան բնութագրական տալու համար»
18.06.2022 | 10:40

Արդեն քանի օր վերանայում եմ արխիվային նյութերս, և, անկախ ինձնից, նորից ու նորից հայտնվում Հայաստանի առաջին հանրապետության անփառունակ վախճանի, Կարսի խայտառակ պարտության մասին նյութերի թղթապանակում:


1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերը վերցրին Կարսը: Չնայած և՛ անհրաժեշտ ուժը կար, և՛ զինամթերքը, բայց չարդարացված լավատեսությունը, հասարակության անպատրաստ լինելը հանկարծահաս անկախությանը՝ իրենց սև գործն արին: Պատճառները շատ են, բայց, իմ կարծիքով, Կարսի անկման ամենահամոզիչ ու նաև ամենավիրավորական բացատրությունը տվել է Գարեգին Նժդեհը իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» գործում. «Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլև բովանդակ հայությունը, հայ ժողովրդի` իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, տկար հոգին: Սա՛ է ճշմարտությունը, հայ երիտասարդներ»:


Ինչքա՜ն դառնացած է եղել Նժդեհի հոգին` մեր ժողովրդին նման դաժան բնութագրական տալու համար, և ինչքան ջանք ունենք թափելու մենք, որպեսզի մեզնից օտարենք անպատվաբեր, թեկուզև նեղսրտության պահին ասված այդ խոսքերը:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10928

Մեկնաբանություններ